Կարևոր իրադարձություններ

Տասնյակ խաղաղ բնակիչներ են վիրավորվել Սիրիայում թուրքական ավիահարվածների հետևանքով

20 Հունվար, 2018 21:55
Տասնյակ խաղաղ բնակիչներ են վիրավորվել Սիրիայում թուրքական ավիահարվածների հետևանքով

Տասնյակ խաղաղ բնակիչներ են վիրավորվել սիրիական Աֆրին քաղաքի ուղղությամբ իրականացված թուրքական ավիահարվածների հետևանքով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, վիրավորների թվում երկու երեխա կա:

Թուրքիայի Գլխավոր հրամանատարությունը շաբաթ հայտարարել էր սիրիացի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններն սկսելու մասին: Թուրքական զորքերը ռազմարշավն սկսելուց հետո մի քանի ժամում 108 նպատակակետ են խոցել 113 նախատեսվածից:

 

Լրահոս

Դիտել ավելին