Կարևոր իրադարձություններ

ՌԴ քաղաքացին փորձել է 30 մլն ռուբլի դուրս բերել Ադրբեջանից՝ ծաղկակաղամբի տակ քողարկելով

20 Հունվար, 2018 21:48
ՌԴ քաղաքացին փորձել է 30 մլն ռուբլի դուրս բերել Ադրբեջանից՝ ծաղկակաղամբի տակ քողարկելով

Ադրբեջանի մաքսային ծառայողները 29 մլն 980 հազար ռուբլի (շուրջ 531 000 դոլար) են առգրավել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուց, որն Իրանից ՌԴ էր ուղևորվում տարանցիկ չվերթով: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ նրան մեղադրել են երկրից գումարի անօրինական դուրս բերման համար:

«Իրանից Ռուսաստան ուղևորվող ՌԴ քաղաքացի Նուրմագոմեդ Կարնաևի Volvo FN 12 մակնիշի բեռնատար ավտոմեքենայում իրականացված ստուգման արդյունքում չհայտարարագրված գումար է հայտնաբերվել՝ 29 մլն 980 հազար ռուբլու չափով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ չհայտարարագրված արժույթը հայտանաբերել են Խաչմազի մաքսային վարչության աշխատակիցները: Կարնաևը բեռնատարով ծաղկակաղամբ էր տեղափոխում Իրանից Ռուսաստան:

 

Լրահոս

Դիտել ավելին