Կարևոր իրադարձություններ

Մոլդովան ՌԴ-ին հաշիվ կներկայացնի Մերձդնեստրի օկուպացման համար

20 Հունվար, 2018 21:33
Մոլդովան ՌԴ-ին հաշիվ կներկայացնի Մերձդնեստրի օկուպացման համար

Մոլդովան ծրագրում է Ռուսաստանին հաշիվ ներկայացնել Մերձդնեստրի օկուպացման համար։ Քիշնևն ակնկալում է Մոսկվայից միլիարդավոր դոլարներ ստանալ, հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն։

«Ռուսական ռազմական ստորաբաժանումներն անվտանգության սպառնալիքներ են ներկայացնում, քանի որ դա անօրինական ռազմական ներկայություն է»,-հայտարարել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ Մոսկվան խախտում է միջազգային իրավունքը։ Կանդուի խոսքով՝ Մոլդովայի իշխանությունները կդիմեն միջազգային իրավաբանական ընկերության, որը կհաշվի երկրի կորուստները 25 տարվա ընթացքում Մերձդնեստրում ռուս զինվորականների ներկայությունից։

 
 

Դրա հետ մեկտեղ Կանդուն ակնկալում է, որ Մոլդովային կհաջողվի Ռուսաստանի հետ կառուցել հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։v

 

Լրահոս

Դիտել ավելին