Կարևոր իրադարձություններ

Amnesty International-ը դատապարտել է Իրանում ձեռքի կտրման վերաբերյալ դատավճիռը

20 Հունվար, 2018 21:14
Amnesty International-ը դատապարտել է Իրանում ձեռքի կտրման վերաբերյալ դատավճիռը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը բողոք է արտահայտել ընդդեմ սարսափելի դեպքի, որը տեղի է ունեցել իրանական Մեշհեդում։ Տեղի դատարանը տղամարդուն, ով մեղադրվել է անասնագողության մեջ, դատապարտել է ձեռքի կտրման։ Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վճիռը կայացվել էր դեռևս 6 տարի առաջ, սակայն դրա իրագործումը հետաձգվել էր բողոքարկումների պատճառով։

Դատավճիռն իրագործվել է գիլյոտինի օգնությամբ, որից հետո տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Իրավապաշտպանների կարծիքով՝ այդ դեպքը հանդիսանում է անհավանական դաժանության, և ըստ էության, կտտանքների կիրառման օրինակ։

«Կտտանքներն արգելված են միջազգային իրավունքով, այդ թվում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտով, որին միացել է Իրանը։ Նման դաժանությունը չի կարելի արդարադատություն անվանել։ Դա վկայում է այն մասին, որ Իրանի իշխանությունները բացարձակապես հաշվի չեն նստում մարդկային արժանապատվության հետ։ Քրեական պատիժների նորմալ համակարգում դրա համար տեղ չկա»,-ասվում է Amnesty International-ի հայտարարությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին