Կարևոր իրադարձություններ

Սիրիայի քրդական Դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայից պահանջել է վերջ դնել ոտնձգությանը

20 Հունվար, 2018 20:35
Սիրիայի քրդական Դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայից պահանջել է վերջ դնել ոտնձգությանը

Սիրիայի քրդական դեմոկրատական կուսակցությունը միջազգային հանրությանն է դիմել ՝ այդ երկրի Աֆրին շրջանի վրա Թուրքիայի ռմբակոծումներին ու հարձակումներին վերջ դնելու համար:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդական Դեմոկրատական կուսակցությունը միջազգային հանրությունից , նաև իրավական ու օրինական կառույցներից պահանջել է պատասխանատվություն կրել Աֆրինի մեկ միլիոն բնակչի կյանքի նկատմամբ:

Տարածած հայտարարությունում կուսակցությունը ՄԱԿ-ից և ԱԽ-ից պահանջել է անհապաղ քայլեր անել ՝ Թուրքիայի ոտնձգությունը կանխելու համար, որպեսզի Եփրատի արևելքն ու արևմուտքը և Սիրիայի հյուսիսային շրջաններն անվտանգ ճանաչվեն:

Թուրքիայի բանակի հրետանային միավորներն ուրբաթ օրը հարձակվել էին Սիրիայի հյուսիսային հալեպի Աֆրինում  քրդական Դեմոկրատական կուսակցության դիրքերի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին