Կարևոր իրադարձություններ

Բրիջիտ Բարդոն հոլիվուդյան դերասանուհիներին մեղադրել է կեղծավորության մեջ

20 Հունվար, 2018 20:12
Բրիջիտ Բարդոն հոլիվուդյան դերասանուհիներին մեղադրել է կեղծավորության մեջ

Հայտնի ֆրանսուհիներից ևս մեկն է կեղծավորության մեջ մեղադրել հոլիվուդյան դերասանուհիներին, որոնք իրենք իրենց սեռական բռնության և ոտնձգությունների զոհ են ներկայացնում:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, 83-ամյա դերասանուհի Բրիջիտ Բարդոն կարծում է, որ աղջիկներից շատերն իրենք են իրենց կրակի մեջ գցում՝ լավ դեր սատանալու համար:

Դերասանուհին նշել է, որ Հոլիվուդում շատերը, փառքի ձգտելով, հրապուրում են պրոդյուսերներին, ապա հայտարարում են, որ իրենց նկատմամբ ոտնձգություններ են գործել:

«Այդ մեղադրանքները սեռական ոտնձգությունների համար լի են կեղծավորությամբ: Դա մեծ թեմա է քննարկումների համար: Ես անձամբ երբեք նման բռնության զոհ չեմ եղել, սակայն ինձ շատերն էին սիրահետում և մշտապես հաճոյախոսություններ էին անում, երբեմն նաև գռեհիկ: Ես հանգիստ եմ ամեն ինչի վերաբերվել», - ասել է դերասանուհին:

 

Լրահոս

Դիտել ավելին