Կարևոր իրադարձություններ

Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը մինչև 2018-ի նոյեմբեր փակ է լինելու

20 Հունվար, 2018 20:05
Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը մինչև 2018-ի նոյեմբեր փակ է լինելու

Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, 2018թ-ի հունվարի 20-ից մինչև 2018թ-ի նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղքապետարանից, որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի - Սասնա ծռեր ճանապարհահատվածով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին