Կարևոր իրադարձություններ

Կալանքի ժամկետը երկարեցնելուց հետո դատարանում փորձել է ինքնավնասում կատարել

20 Հունվար, 2018 18:10
Կալանքի ժամկետը երկարեցնելուց հետո դատարանում փորձել է ինքնավնասում կատարել

Օրեր առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում մի կանալանավորի վերաբերյալ խափանման միջոց կալանքի երկարացման բողոքի քննություն է ընթացել, որն անցել է լարված մթնոլորտում:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` 35-ամյա կալանավորը չի ենթարկվել նախագահող դատավորի պահանջներին, ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, ինչի հետևանքով դատարանը որոշել է նրա բացակայությամբ բողոքը քննել:

Այդ ամենից հետո, երբ նրան տեղափոխել են դատարանում կալանավորված անձանց պահելու համար նախատեսված խուց, որոշ ժամանակ անց երբ տեղեկացրել է, որ կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով, փորձել է ինքնավնասում կատարել:

Պարզվել է, որ կալանավորի մոտ եղել է սայր, որը պահել է բերանում, և դրանով էլ փորձել է որովայնի շրջանում ինքնավնասում կատարել, ինչը բարեբախտաբար կանխվել է ուղեկցող գումարտակի ծառայողների կողմից:

Փաստի առիվ նյութերն են նախապատրաստվում, կատարվում է ծառայողական քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին