Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

20 Հունվար, 2018 17:13
Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը: 

Քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող երեք հայտ:

Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է ներկայացված բողոքներից մեկը մերժել, մեկը՝ բավարարել, մեկը՝ կարճել:

 

Լրահոս

Դիտել ավելին