Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի ներխուժումից հետո Աֆղանստանն ավելի ապահով չի դարձել. ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ

20 Հունվար, 2018 17:00
ԱՄՆ-ի ներխուժումից հետո Աֆղանստանն ավելի ապահով չի դարձել. ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ

Աֆղանստանի դեմ ներխուժումն ու ընդհանրապես տարածաշրջանի դեմ ցանկացած ներխուժում ոչ միայն չի սատարել անվտանգության իրավիճակի բարելավմանն, այլ առավել փխրուն է դարձրել անվտանգությունը: Այս մասին «Աֆղանստանում ու Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ու զարգացման միջև կապի ձևաչափ»  խորագրով ԱԽ-ի նիստում հայտարարել է  ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Էսհաղ Ալե Հաբիբը:

«Իրանի դիտանկյունից Աֆղանստանը ոչ թե մրցակցության, այլ միջազգային համագործակցության ասպարեզ պիտի դառնա և տարածաշրջանային բոլոր երկրներն ու միջազգային հանրությունը պիտի օգտվեն այդ առիթից»:

Աֆղանստանի հետ տնտեսական համագործակցությունների ամրապնդումը նաև սատարելու է ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, քանի որ կթուլացնի ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի հանդեպ հակումը»,- ասել է Էսհաղ Ալե Հաբիբը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին