Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը Ռուսաստանից արդիական զինտեխնիկա է ստացել

20 Հունվար, 2018 16:35
Ադրբեջանը Ռուսաստանից արդիական զինտեխնիկա է ստացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ռուսաստանից արդիական զինտեխնիկա ստանալու մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ զենքի նոր բեռնվածքը ծովի տարածքով Ռուսաստանից Բաքու է փոխադրվել: Զենքերն Ադրբեջանի փորձագետներին են հանձնվել:

Նշենք, որ Ռուսաստանից արդիական զենքերի գնման համաձայնագիրը ստորագրվել էր վերջերս:

Հիշեցնենք՝ 2017 թվականին Ադրբեջանը երկու անգամ ՝ ապրիլին և հունիսին, ռուսական զենքեր էր ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին