Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում 10 օրական երեխան սառած է հայտնաբերվել. հանկարծամահ է եղել նաև նրա 1 տարեկան եղբայրը. «Ժողովուրդ»

20 Հունվար, 2018 09:55
Գեղարքունիքում 10 օրական երեխան սառած է հայտնաբերվել. հանկարծամահ է եղել նաև նրա 1 տարեկան եղբայրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում երեկ 10 օրական տղա երեխա է մահացել: Առավոտյան ծնողները երեխայի մարմինը գտել էին սառած վիճակում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր: «Ժամը 05:00-ի սահմաններում ծնողներն արթնացել են եւ տեսել, որ երեխան սառած է: Ես իրենց տանը եղել եմ, ծնողներից հարցրել եմ, երեխան առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ է եղել»,- ասաց նա: Համայնքի ղեկավարի խոսքով` այդ ընտանիքում սա երկրորդ երեխայի կորուստն էր: «Մեկ տարի առաջ էլ իրենց 1 տարեկան տղա երեխան մահացավ: Նա էլ հանկարծամահ էր եղել: Գիշերը նորմալ քնել էր, առավոտյան մահացած էր եղել»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին