Օրերս իրավապահները ձերբակալեցին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու կասկածանքով:
Վերջինս, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում ալավերդցի Տարոն Աբգարյանի քրեական մյուս խմբավորման կողմից մահափորձի էր ենթարկվել: Ու հիմա նա էլ իր հերթին էր պատրաստվում վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացնողներից:
Չի բացառվում նաեւ, որ որոշ պաշտոնատար անձանց իրավապահները կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք այս պատմության հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կապ չի ունեցել Աբգարյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում