Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար. «Փաստ»

20 Հունվար, 2018 08:00
Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ վարչապետը հայտարարում է, որ ամենատարբեր ոլորտներում վերացվում են մոնոպոլիաները և ցանկացած մարդ ցանկացած ապրանք կարող է ներկրել ու վաճառել, միևնույն է՝ ներկրողների միջև պայքար է գնում հանուն մոնոպոլիայի:

Շուրջ վեց ամիս է վերևներում «տանիք» ունեցող` Երևանի երկու քրեական հեղինակություններ դուրս են եկել միմյանց դեմ՝ մասնագիտացված տախտակի ներկրման շուկայում մոնոպոլիա ձեռք բերելու համար: Խոսքը հատուկ նշանակության փայտի մասին է: Ո՞վ կհաղթի, վերևներում ո՞ւմ տանիքն է ավելի «ապահով» ու ուժեղ, պարզ չէ:

Առայժմ մաքսային կառույցները ոչ մեկի կողմը չեն բռնում: Սրա միակ ելքը երրորդ, չորրորդ ներկրողներ ներգրավելն է, թե չէ՝ երկուսն էլ իրար «կուտեն»:

Իշխանությունները պետք է կողքից «թամաշա» չանեն, այլ կոնկրետ միջոցներ ձեռնարկեն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին