Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը դեռևս չի ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը

19 Հունվար, 2018 13:15
Արմեն Սարգսյանը դեռևս չի ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը

Այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության 4-րդ նախագահի պաշտնում առաջադրել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Վերջինը, սակայն, դեռևս չի ընդունել Նախագահի առաջարկը:

«Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել: 

Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն Նախագահ: Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Արմեն Սարգսյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին