Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,04
    7,34

Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է կատարվում «Արմավիր»-ի բանտում. «զոն նայողը» տեղափոխվել է պատժախուց. «Ժողովուրդ»

19 Հունվար, 2018 09:07
Ի՞նչ է կատարվում «Արմավիր»-ի բանտում. «զոն նայողը» տեղափոխվել է պատժախուց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել են պատժախուց:

ArmLur.am-ը հունվարի 6-ին գրել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակ է եղել: Մասնավորապես ՔԿՀ-ում կալանավորների շրջանում պտտվող լուրերի համաձայն` ՔԿՀ-ի վեցերորդ տեղամասի կալանավոր Էդգար Սիմոնյանը եւ իր ընկեր Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել 633-րդ խցի դատապարտյալ Արթուր Սաֆարյանին, որից հետո դատապարտյալը որոշել էր ինքնավնասում անել:

Երեկ տեղեկացանք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը իրավիճակին լուծում տալու համար «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել է պատժախուց, իսկ  դատապարտյալներին խոստացել է, որ Սպարտակ Դանիելյանի մասով այլ պատժամիջոցի կդիմի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին