Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,04
    7,34

Կարևոր իրադարձություններ

Ով է էներգետիկայի նախարարի հավանական թեկնածուն. նա եղել է վարչապետի խորհրդական. «Հրապարակ».

19 Հունվար, 2018 08:43
Ով է էներգետիկայի նախարարի հավանական թեկնածուն. նա եղել է վարչապետի խորհրդական. «Հրապարակ».

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Աշոտ Մանուկյանը դեռ գործի է գալիս, վարչապետը կգնա Դավոս, կվերադառնա, հայտնի կդառնա, թե ով է նախարարը»,- ասացին մեզ: Մի քանի թեկնածություն է շրջանառվում, որոնց մեջ՝ նաեւ փոխնախարար Հայկ Հարությունյանի՝ Կարապետյանի փեսայի, սակայն վերջինս կտրուկ ժխտել է դա:

Մեր տեղեկություններով` ամենահավանական թեկնածուն Էդուարդ Ներսիսյանն է: Նա եղել է վարչապետի խորհրդական, մոտ 10 տարի` 2001-2011թթ., «ՀայՌուսգազարդի» արտահանման, ներմուծման եւ արտաքին կապերի վարչության պետը, այժմ «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենն է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին