Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    551
    559

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսականը` ԱՄՆ-Արցախ հարաբերությունների մասին

18 Հունվար, 2018 12:25
ԱՄՆ կոնգրեսականը`   ԱՄՆ-Արցախ հարաբերությունների մասին

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրանք Փալոնեն Կոնգրեսում կոչ է արել վերացնել խոչընդոտները և զարգացնել ԱՄՆ-ի և Արցախի միջև հարաբերությունները՝ ներկայացնելով «ԱՄՆ-Արցախ ճանապարհորդություն և կապ» բանաձևը: Տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

Ըստ Asbarez-ի՝ Ֆրանք Ֆալոնեն նշել է, որ Արցախում հաջողված ժողովրդավարական կառավարություն է գործում, և ոչինչ չպետք է խոչընդոտի ԱՄՆ-ի և այլ երկրների հետ փոխգործակցությանը:

Փալոնեն ասել է, որ սեպտեմբեր ամսին իր այցը Արցախ դարձյալ ցույց տվեց այն մեծ հաջողությունները, որ Արցախը ձեռք է բերել վերջին տարիներին, և ուրիշներին էլ պետք է տրվի նույն հնարավորությունը: Արագ զարգացող երկրներին, օրինակ` Արցախին, ճանաչումը չընդունելու միջոցով խոչընդոտելու փոխարեն ԱՄՆ-ը պետք է ընդունի և խրախուսի նրանց պաշտոնական գործողությունների միջոցով:

Կոնգրեսականը նշում է, որ  Արցախը հավատարիմ է խաղաղ նախաձեռնություններին: Փալոնեն կոչ է անում շփման գծից դիպուկահարների և ծանր հրետանու հեռացում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում: Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ կառավարության բոլոր մակարդակներում պաշտոնատար անձանց թույլ տալ այցելել Արցախ և բաց ու անմիջական շփվել հանրապետության գործընկերների հետ, խրախուսել Արցախի պաշտոնյաների և ԱՄՆ գործադիր ու օրենսդիր ներկայացուցիչների միջև անմիջական շփումները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը  շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին բանաձևի ներկայացման համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին