Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Պետք է ամեն ինչ սկսենք մաքուր էջից. վարչապետ

18 Հունվար, 2018 11:54
Պետք է ամեն ինչ սկսենք մաքուր էջից. վարչապետ

Այսօր՝ հունվարի 18-ին, մեկնարկել է Կառավարության հերթական նիստը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում է գույքի և հողի կուտակված հարկերին:

Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներում կուտակվել են իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարների պարտավորություններ:

«Հաշվի առնելով, որ այդ տույժերի ու տուգանքների հավաքագրված խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումներին, ամբողջական լուծում չեն ստացել, անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը ու կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,- նշեց վարչապետը:

Նա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նման խնդիր քաղաքապետարանում կա՞:

«Վարձակալության մասով ունենք նման խնդիրներ, կխնդրեի մեզ էլ հանձնարարեք, որ քննարկումներին մասնակցենք»,- ասաց Տարոն Մարգարյանը:

«Պետք է մեկ անգամ, ֆունդամենտալ այս խնդիրը լուծենք, մաքրենք ու ամեն ինչ մաքուր էջից սկսենք: Այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական և, գուցեև, համարձակ առաջարկություն տրվի»,-ասաց վարչապետը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին