Կարևոր իրադարձություններ

Հայերի դեմ ատելության տարածումն աղետալի էր Ադրբեջանի համար. ադրբեջանցի վերլուծաբան

18 Հունվար, 2018 11:11
Հայերի դեմ ատելության տարածումն աղետալի էր Ադրբեջանի համար. ադրբեջանցի վերլուծաբան

Հայերի դեմ ատելության տարածումն Ադրբեջանի համար աղետալի է եղել: «Ենի Մուսավաթ»-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Զառթոշտ Ալիզադեն:

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծի կոչում ունեցող Խալիլ Ռեզա Օլոթուրքի հասցեին այդ երկրի երիտասարդ գրողի հնչեցրած քննադատության շուրջ ծագած լրատվական աղմուկին, ասել է. «ԽՍՀՄ-ի գոյության վերջին շրջանում Խալիլ Ռեզա Օլոթուրքը Բաքվի ժողովրդի հանրահավաքներում հրահրիչ հայտարարություններ էր կատարում, որոնք հայերի հասցեին ատելություն ու սպառնալիք էին պարունակում: Այդ արտահայտությունները ծառայեցին ադրբեջանցիների՞ն, թե՞ հայերին»:

Խոսելով ԼՂ հակամարտության խլած բազմաթիվ մարդկային զոհերի մասին՝ նա նշել է. «Այդ ժամանակ բանաստեղծներն ու մտավորականությունը հայերի դեմ ատելության ալիք առաջացրեցին, ինչն այսօր էլ դեռ շարունակվում է: Նրանք կապված էին ուժի կենտրոններին ու այդ միջոցով եկամուտ էին վաստակում: Եթե դիտեք այդ օրերից պահպանված տեսագրությունները, կնկատեք, որ Խալիլ Ռեզա Օլութուրքի բանաստեղծությունները հայերի դեմ ուղղված կրակի բոցեր էին: Եթե նա խոհեմ մտավորական լիներ, ատելություն տարածելու փոխարեն խաղաղության ու հաշտության կոչ պիտի ուղղեր: Նույնիսկ հրադադարի պայմաններում 4000 ադրբեջանցի քաղաքացիներ են զոհվել: Արդյո՞ք պիտի ողջունել նրանց, ովքեր պատերազմ են ցանկանում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին