Կարևոր իրադարձություններ

Տետֆորդում գողացել են Հարի Փոթերի և Հոբիթի առաջին հրատարակությունները

18 Հունվար, 2018 11:03
 Տետֆորդում գողացել են Հարի Փոթերի և Հոբիթի առաջին հրատարակությունները

Մեծ Բրիտանիայի Տետֆորդ քաղաքում գողացել են գրող Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը, որի գինը 40 հազար ֆունտ ստեռլինգ է, ինչպես նաև՝ մի շարք այլ գրքեր: Հայտնում է BBC News-ը:

Կողոպուտը տեղի է ունեցել հունվարի 8-9-ին։  Կորել է ևս մի քանի հազվադեպ գիրք, այդ թվում՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթի» առաջին հրատարակությունը, Ալան Ալեքսանդր Միլնի՝ Վինի Թուխի մասին հեքիաթների առաջին չորս հրատարակությունը, ինչպես նաև՝ Թերրի Փրաթչեթի «Հրաշքի գույները» գրքի առաջին հրատարակությունը:

Ոստիկանությունը կոչ է արել հասարակայնությանը, մասնավորապես՝ գրքավաճառներին և մասնագիտացված գրախանութների աշխատակիցներին, զգոնություն ցուցաբերել, եթե այս գրքերն առաջարկվեն վաճառքի համար:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին