Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կրակոցից զինծառայող է վիրավորվել

18 Հունվար, 2018 10:45
Ադրբեջանի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Երեկ՝ հունվարի 17-ին, բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից:

Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է: Վերջինը հրազենային վնասվածքը ստացել է նույն օրը Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։

 

Լրահոս

Դիտել ավելին