Կարևոր իրադարձություններ

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. ԶԼՄ-ներ

18 Հունվար, 2018 10:18
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. ԶԼՄ-ներ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի իր դրամատիկ թատրոնից հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` բժշկական շրջանակում աղբյուրին հղումով:

«Շտապօգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից տեղափոխել է Պիրոգովի անվան կլինիկական հիվանդանոց՝ հիպերտոնիկ ճգնաժամ ախտանշանով: Բժիշկները նաև կասկածներ ունեն առ այն, որ դերասանի մոտ նևրալգիա և վիրուս կա»,-նշել է քաջատեղյակ աղբյուրը:

Նշվում է, որ դերասանի մոտ ընդհանուր թուլություն կա, սակայն նա գտնվում է գիտակից վիճակում: 


 

Լրահոս

Դիտել ավելին