Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ հիասթափություն է սպասվում. «Ժամանակ»

18 Հունվար, 2018 10:04
ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ հիասթափություն է սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիությունում սպասում են, թե Հայաստանն ինչպիսի նախաձեռնություններով հանդես կգա ստորագրված փաստաթուղթն իրականացնելու հետ կապված:

Մասնավորապես, սպասում են, որ մինչև այս ամսվա վերջ Հայաստանը կառաջարկի համաձայնագրի իրականացման «ճանապարհային քարտեզի» նախագիծ:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը «Ժամանակ»-ին ասաց, որ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի իշխանական շրջանակներում այդ ուղղությամբ որևէ լուրջ աշխատանք չի իրականացվում:

«Մտավախություն ունեմ, որ հիասթափություն լինի նաև Հայաստանում՝ և՛ համաձայնագրի, և՛ Եվրամիության հետ համագործակցության առումով»,- ասաց մեր զրուցակիցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին