Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի քաղաքապետը պատրաստվում է գիշերային ավտոբուսներ գործարկել

17 Հունվար, 2018 18:40
Թբիլիսիի քաղաքապետը պատրաստվում է գիշերային ավտոբուսներ գործարկել

Շաբաթվա որոշակի օրերի հանրային տրանսպորտը Թբիլիսիում կերթևեկի գիշերային ժամերին: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտնում է newsgeorgia.ge-ն:


Թբիլիսիում գիշերային կյանքի զարգացումը Կալաձեի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Նա հայտարարել է, որ գիշերային մշակութային կյանքի ակտիվացումը կխրախուսի նոր ստարտափերի աջակցմանը և մայրաքաղաքի եկամուտների ավելացմանը:


Այժմ Թբիլիսիի քաղաքապետարանն աշխատում է գիշերային Թբիլիսիի զարգացման կոնցեպտի վրա, որը ներկայացվելու է փետրվարի վերջին:


«Փետրվարի վերջին մենք կներկայացնենք մեր պատկերացումն այն մասին, թե ինչպիսին կլինեն առաջին քայլերը: Կներկայացվեն նաև հանրային տրանսպորտի ուղղությամբ մեր ծրագրերը: Մենք նախ կներկայացնենք ռազմավարությունը, թե ինչպես ենք մտածում զարգացնել տրանսպորտն առաջիկա չորս տարիներին: Փոփոխություններ են նախատեսվում տաքսիների առնչությամբ: Բացի այդ, որոշակի օրերի հանրային տրանսպորտն աշխատելու է գիշերային ժամերին»,- ասել է Կալաձեն:

 

Լրահոս

Դիտել ավելին