Կարևոր իրադարձություններ

Հայտնի են ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին դիմած ցմահ դատապարտյալների անունները. 2-ը քաղաքական են. «Ժողովուրդ»

17 Հունվար, 2018 08:54
Հայտնի են ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին դիմած ցմահ դատապարտյալների անունները. 2-ը քաղաքական են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են:

Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակներում, բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:

Ներման համար ներկայացվել է նաեւ Արմեն Տեր-Սահակյանը, որն էլ անցնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում եւ մեղադրվում էր հանցավոր խմբավորումներ կազմավորելու եւ սպանություններ իրականացնելու մեջ:

Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` Արմեն Տեր-Սահակյանը ժամանակին հրաժարվել է Վ. Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալուց եւ դրա համար դատապարտվել ցմահ ազատազրկման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին