Կարևոր իրադարձություններ

Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փաստ»

17 Հունվար, 2018 08:00
Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունը սահմանամերձ գյուղերի զարգացմանը նպաստելու նպատակով որոշել էր համապատասխան հանձնաժողովով բանակի համար գնումներ կատարել սահմանամերձ գյուղերի փոքր ու միջին գործարարներից: Անձամբ նախարարը խոստացել էր աջակցել: Գործարարներն էլ վարկեր են վերցրել, ընդլայնել բիզնեսը, պահածոների գործարաններ բացել սահմանամերձ գյուղերում: Սակայն նախարարի խոստումը ոմանք «գետնովն են տվել»: Նախարարը իրենից անկախ՝ սուտ է դուրս եկել: Իսկ մարդիկ ահռելի ծախսեր են կատարել, աշխատատեղեր ստեղծել, բայց պարզվել է, որ բանակը նրանց արտադրած որակյալ պահածոները չի գնելու: ՊՆ–ն որոշել է մայրաքաղաքից գնել սննդամթերքը: Ո՞վ է պատասխան տալու այս թյուրիմացության համար:

«Փաստ»–ի տվյալներով, նախարարը տեղյակ չէ, որ տեղացի բիզնեսմեններին մերժել են:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին