Կարևոր իրադարձություններ

Թրամփը ստիպել է թրջվել առաջին տիկնոջն ու որդուն (լուսանկարներ)

16 Հունվար, 2018 16:54
Թրամփը ստիպել է թրջվել առաջին տիկնոջն ու որդուն (լուսանկարներ)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի և որդու՝ Բերոնի հետ նախագահական Air Force One օդանավով Ֆլորիդայից մեկնել է Վաշինգտոն:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, օդանավ բարձրանալու ժամանակ վատ եղանակ է եղել՝ անձրևել է: Յոթանասունմեկամյա Թրամփը սև մեծ անձրևանոցը ձեռքին պատսպարվել է անձրևից՝ մոռանալով առաջին տիկնոջ ու որդու մասին:

Լուսանկարներում երևում է՝ ինչպես են առանց անձրևանոց մնացած 47-ամյա Մելանյա Թրամփն ու 11-ամյա Բերոնը թրջվելով բարձրանում օդանավ: Մինչդեռ, ապահով անձրևանոցի տակ պատսպարված Թրամփը, առանց հետ նայելու բարձրանում է նրանց առջևից:

Համացանցի օգտատերերն ու մի շարք կայքեր, պորտալներ բազմիցս մեղադրել են Թրամփին կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և, առհասարակ, անդաստիարակ պահվածքի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին