Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

16 Հունվար, 2018 10:41
ԱԺ-ն ընդունեց եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Այսօր` հունվարի 16-ին, ԱԺ-ն քառօրյա նիստում ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը:
 
Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:
 
Հունվարի 15-ին հայտարարության նախագիծը ներկայացնող, հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանն ընդգծել էր, որ նախագիծը նպատակ ունի Ազգային ժողովի մակարդակով եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երեւույթների դրսևորումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին