Կարևոր իրադարձություններ

«Սասնա Ծռերից» Հովհաննեսը բուժում չի ստանում. ահազանգում է փաստաբանը

15 Հունվար, 2018 10:29
«Սասնա Ծռերից» Հովհաննեսը բուժում չի ստանում. ահազանգում է փաստաբանը

«Սասնա Ծռերից» Հովհաննես Հարությունյանը, ով հրազենային վնասվածք էր ստացել 2016-ի հուլիսի 26-ին, նորմալ բուժում չի ստացել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Սա Հովհաննես Հարությունյանի ռենտգեն-նկարներն են: Ինչպես տեսնում եք, ծնկի ոսկորի մի մասը պոկված է, իսկ մյուս ոսկորներն անկանոն, ոչ ճիշտ սերտաճած, փշրված, երևում են նաև մետաղական բեկորները:

Հիշեցնում եմ՝ Հովհաննես Հարությունյանը հրազենային վնասվածքը ստացել է 26.07.2016թ., նույն օրվա ռենտգեն-նկար գոյություն չունի, այս լուսանկարի առաջին կեսում պատկերված է 21.03.2017թ. ռենտգեն-նկար, որն արվել է «Աստղիկ» ԲԿ-ում, իսկ երկրորդ կեսում՝ 09.08.2017թ. անորակ ռենտգեն-նկարը, որն արվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այնուամենայնիվ, ակնհայտ տեսանելի է, որ ոչինչ չի փոխվել, ինչը բուժում չիրականացնելու արդյունք է:

Բժշկական կոնսիլիումը տեղի է ունեցել 12.04.2017թ., հրապարակում եմ կոնսիլիումից առաջ և հետո արված ռենտգեն-նկարների լուսապատճենները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին