ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղում է թույլ ձյուն: