Կարևոր իրադարձություններ

Պորտուգալիայում զվարճանքի ակումբներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 8 մարդ է մահացել

14 Հունվար, 2018 13:20
Պորտուգալիայում զվարճանքի ակումբներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 8 մարդ է մահացել

Պորտուգալիայի Վիլա Նովա դա Րաինյա քաղաքի զվարճանքի ակումբներից մեկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 8 մարդ, այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը:

Հրդեհի հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 50-ը: Լուրը հաստատել է իլա Նովա դա Րաինյայի քաղաքապետ Խոսե Անտոնիո դե Խեսուսը: Նա նշել է, որ շենքի ներսում գտնվող մարդիկ հետևելիս են եղել քարտային մրցաշարի:

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից 260 կմ հյուսիս-արևելք գտնվող երկհարկանի շինության ներսում խոշոր հրդեհի ծագման պատճառները դեռևս մնում են անհայտ:

 

Լրահոս

Դիտել ավելին