Աֆրիկյան երկրներից հետո Վաշինգտոնում հանդիպում կանցկացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «սողունների որջ երկրներ» արտահայտությունը քննարկելու նպատակով՝ գրում է Foreign Policy-ը՝ հղում կատարելով Աֆրիկյան միության դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցին:
Աղմուկը բարձրացվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ սենատորների հետ ներգաղթի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Թրամփը երրորդ աշխարհի երկրներին «սողունների որջ» է անվանել: Մասնավորապես նա իբր նկատի է ունեցել Հաիթին, Սալվադորը և աֆրիկյան մի շարք երկրներ: