Կարևոր իրադարձություններ

Թուրքիան տանկեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

14 Հունվար, 2018 11:20
Թուրքիան տանկեր է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան ռազմական տեխնիկայի շարասյուն է ուղարկել դեպի Հաթայ նահանգ, որ գտնվում է Սիրիայի հետ սահմանին՝ տեղեկացնում է korrespondent net-ը՝ հղում կատարելով թուրքական Anadolu գործակալությանը:

Նշվում է, որ տանկերը ուղարկվել են սահմանապահ տեղամասերի հսկողության ուժեղացման նպատակով:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում թուրքական բանակը գործողություն սկսի Սիրիայի հյուսիսարևմտյան Մանբիջ նահանգում, որտեղ քրդերի կուտակումներ են:

 

Լրահոս

Դիտել ավելին