Կարևոր իրադարձություններ

Փարիզում ձևավորել են «հատուկ ջոկատներ՝ ընդդեմ անքաղաքակիրթ վարքի»

14 Հունվար, 2018 00:25
Փարիզում ձևավորել են «հատուկ ջոկատներ՝ ընդդեմ անքաղաքակիրթ վարքի»

Փարիզում ձևավորել են «հատուկ ջոկատներ՝ ընդդեմ անքաղաքակիրթ վարքի»։ Ավելի քան 3000 անձիք կհետևեն հանրային տիրույթում անքաղաքավարի արարքներին և կտուգանեն գետնին սիգարետի մնացորդ գցողներին, չթույլատրվող վայրերում կայանողներին և գիշերներն աղմկոտ երեկույթներ կազմակերպողներին, փոխանցում է RFI-ն։

Անդաստիարակության դեմ կպայքարեն նաև Փարիզի պրեֆեկտուրայի ոստիկանության նախկին աշխատողները, ովքեր հունվարի 1-ից դարձել են մունիցիպալ աշխատողներ։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հունվարի 9-ին քաղաքապետարանում ընդունել էր մոտ 2000 այդ նոր գործակալներին, ովքեր պետք է պայքարեն անքաղաքավարության բոլոր դրսևորումների դեմ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին