Կարևոր իրադարձություններ

48-ամյա որդին մալուխով խեղդամահ է արել մորը

14 Հունվար, 2018 00:10
48-ամյա որդին մալուխով խեղդամահ է արել մորը

Նախորդ տարի ամռանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել՝ տարեց կինը սպանվել էր որդու կողմից:

48-ամյա Հովհաննեսը բնակվել է տարեց մոր հետ ով ունեցել է տեսողական և առողջական խնդիրներ, սակայն տարեց կնոջ խնամքով զբաղվել է նրա ծանոթները, իսկ որդին նրան որպես մայր չի ընդունել:

Ըստ դատական ակտի՝ մայր և որդի հաճախակի են տարբեր պատճառներով կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել, ընդ որում որդին նույնիսկ ծեծել և սպառնացել է սպանել մորը, սակայն մայրը բողոքներ չի ներկայացրել՝ հաշտվել է որդու հետ:

Որդին ով մշտական աշխատանք չի ունեցել, իր կարիքները հոգալու համար հաճախակի մորից է գումար է պահանջել, մայրն էլ վախենալով որդու վարքագծից, իր ոսկյա զարդերը, խնայած գումարը և փաստաթղթերը, որդուց թաքցնելու համար տվել է իր ծանոթներից մեկին:

2017 թվականի հունիսի 18-ին որդու և մոր միջև հերթական վիճաբանության ժամանակ Հովհաննես պղնձյա մալուխը փաթաթել է մոր պարանոցին և խեղդամահ է արել:

Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել հայտնելով, ե 2017 թվականի հունիսի 18-ին ժամը 12-ին է տուն գնացել և տանը մարդ չի եղել, իր մայրը գտնվում է ՌԴ-ում, իր հետ ապրող կինը իր ծանոթներից է, ով խնդրել է իրեն որոշ ժամանակ ապրի իր տանը: Ինքն մարդ չի սպանել, իր բնակարանում խեղդամահ արված կինն իր մայրն չի և ինքն չի սպանել իր մորը:

Այսպիսով, ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության համաձայն իրավախախտումը կատարելիս Հովհաննեսը գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:

Փորձաքննության պահին ևս նա չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Հովհաննեսը ճանաչվել է անմեղսունակ:

Դատարանը որոշել է ՝Հովհաննեսին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառելով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ՀՀ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման:

 

Լրահոս

Դիտել ավելին