Կարևոր իրադարձություններ

Էրդողանը սպառնացել է ռազմարշավ սկսել Սիրիայում

13 Հունվար, 2018 23:56
Էրդողանը սպառնացել է ռազմարշավ սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կարող է շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի բնակության տարածքներում՝ Մանբիջ և Աֆրին քաղաքներում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:


«Մանբիջում կտեսնեն, թե ինչ կանենք մեկ շաբաթից, եթե չիրականացնեն մեզ տված խոստումը»,–հայտարարել է Էրդողանը:

Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնին սիրիացի քրդերին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, որոնց Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին