Կարևոր իրադարձություններ

Թուրքիան դեմ է հանդես գալիս ԵՄ-ի հետ արտոնյալ գործընկերությանը

13 Հունվար, 2018 23:33
Թուրքիան դեմ է հանդես գալիս ԵՄ-ի հետ արտոնյալ գործընկերությանը

Թուրքիան դեմ է հանդես գալիս Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը, փոխանցում է Anadolu գործակալությունը։

«Ցանկացած նախաձեռնություն, որը նախատեսում է Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակի տրամադրում, անմիջապես կմերժվի Անկարայի կողմից։ Ոչ ոք իրավասու չէ առաջարկելու նրան երկրորդ դասի երկրի կարգավիճակ»,-ասել է Չելիքը։

Նախարարն ընդգծել է, որ պետք չէ «Թուրքիան ընկալել որպես փախստականների ճամբար, որի հետ անհաժեշտ է համագործակցել անօրինական միգրացիայի կանխման հարցերով»։ Չելիքը նաև հավելել է, որ «Թուրքիան պետք է ընկալել որպես պետություն»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հունվարի 12-ին Սոֆիայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է հեռանալ եվրաանդամակցությունից, քանի դեռ նրա բանտերում գտնվում են լրագրողներ։ Սակայն նա ընդգծել էր, որ հանրապետությունը ԵՄ-ի համար ընդհանուր առմամբ մնում է կարևոր գործընկեր։

 

Լրահոս

Դիտել ավելին