Կարևոր իրադարձություններ

Բրեդ Փիթը ճգնավորի կենսակերպ է վարում

13 Հունվար, 2018 22:23
Բրեդ Փիթը ճգնավորի կենսակերպ է վարում

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը մինչ օրս հանելուկ է մնում շատերի համար։ Ո՞վ է մեղավոր։ Սկզբում բոլորին թվում էր, թե տուժողն Անջելինան է։ Նա ողջ ժամանակ հանրության մեջ հայտնվում էր սև հագուստով՝ ճնշված, դժբախտ տեսքով, ինչդեռ Բրեդ Փիթը փայլում էր իդեալական ոճով և հիացնող ժպիտով։ Անցավ մեկ տարի, այժմ Անջելինան փայլում է, իսկ Փիթը ճգնավորի կյանք վարում։ Այս մասին հայտնում են ներքին աղբյուրները։

Դերասանի շրջապատի աղբյուրները հաստատում են, որ Փիթն ապրում է Անջելինա Ջոլիից անմիջական հեռավորության վրա, սակայն կնոջ հետ չի շփվում։ Երեխաները շաբաթական մի քանի անգամ հոր մոտ են գնում, և նա նրանց հետ շփվում է բացառապես առանձնատան տարածքում։

 

Լրահոս

Դիտել ավելին