Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շփման գծում կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

13 Հունվար, 2018 13:30
Ադրբեջանը շփման գծում կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 

 

Լրահոս

Դիտել ավելին