Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ռուս գիտնական է կորել

13 Հունվար, 2018 13:08
Ադրբեջանում ռուս գիտնական է կորել

Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացի է կորել, գրում է gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը հունվարի 3-ին մեկնել է Գյանջա և մնացել  քաղաքի իջևանատներից մեկում։

 

Իջևանատան տերը հայտնել է, որ հունվարի 5-ին նա գնացել է Գյոյգյոլ լիճը տեսնելու։ Լճի ճանապարհին զորամաս կա, որտեղ էլ, ենթադրվում է, մտել է երիտասարդը։ Որոշ ժամանակ անց նրա ժամանակավոր կացարան են այցելել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել այն և վերցրել նրա իրերը։

Հունվարի 9-ին զինվորականները հայտնել են, ազատ են արձակել Չուլկովին, սակայն վերջինս իջևանատուն չի վերադարձել: Նա համացանց չի մտել, հեռախոսազանգերին չի պատասխանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին