Կարևոր իրադարձություններ

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ հենց Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն

13 Հունվար, 2018 10:15
«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ հենց Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձևաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկներ է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ: 

Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը: 

Քաղաքական և, մասնավորապես՝ իշխող ՀՀԿ-ական շրջանակում, սակայն գերակշիռ հատվածի մոտ վստահություն կա, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հաջորդ ԱԺ նախագահի դերում կրկին Արա Բաբլոյանին տեսնել: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նորընտիր նախագահ ընտրելիս քաղաքական շրջանակում համոզվածություն կար, որ մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը անցումային ԱԺ նախագահ է լինելու, որն էլ այս տարվա ապրիլի 9-ից հետո այդ պոստը փոխանցելու է արդեն այլ թեկնածուի: ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, կարծես թե, «տեղապահ» չի մնալու:

Այսօր նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետևյալը.

«Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը...»:

Այսպիսի բացառիկ գովքը, ինչպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերևս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն»,-գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին