Կարևոր իրադարձություններ

Մառախուղ, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

13 Հունվար, 2018 10:09
Մառախուղ, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը: 

Լոռու մարզի Սպիտակ և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում  առկա են տեղումներ ձյան տեսքով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Լրահոս

Դիտել ավելին