Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր ֆիլմ է նկարել հայի եւ ադրբեջանցու ընկերության մասին

13 Հունվար, 2018 08:45
«Փաստ». Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր ֆիլմ է նկարել հայի եւ ադրբեջանցու ընկերության մասին

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Փաստ» օրաթերթին տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները, եւ սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ի դեպ, Հ. Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է՝ «Մենք ընկերներ ենք» հայի եւ ադրբեջանցու ընկերության մասին է:

«Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից եւ շարունակվում է մինչեւ մեր օրերը, մինչեւ 2016 թվականի ապրիլ ամիս: Ոչ մենք, ոչ մեր քաղաքական մեծամասնությունը, ոչ էլ մեր հանրապետության նախագահը երբեք ու երբեք կողմ չենք եղել պատերազմի: Ընդհակառակը, միայն խաղաղության ճանապարհով ենք գնացել եւ մեր ֆիլմերն էլ են այդ մասին: Եթե մեր հարեւանները մեր հանդեպ ուժ կիրառեն, ապա բնական է, որ մենք էլ պետք է համապատասխան ուժ կիրառելով մեր երկիրը պաշտպանենք, բայց մենք երբեք էլ պատերազմին կողմնակից չենք եղել: Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիեւի վարած քաղաքականության հետեւանքն է, թե չէ ժողովուրդն ինչ մեղք ունի: Մենք երբեք էլ չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է, այլ ասել ենք, որ այդ երկրի վարած քաղաքականությունն է վատը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարեւանության: Եվ այդ դեպքում, եթե կլինեն քննադատողներ, թող մեզ քննադատեն»,– ասաց Հ. Հակոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին