Կարևոր իրադարձություններ

Երևանի շենքերից մեկի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել

13 Հունվար, 2018 00:15
Երևանի շենքերից մեկի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել

Հունվարի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 8 շենքի 4-րդ մուտքի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ սակրավորների խումբը:

Դեպքի վայրում են գտնվել Արաբկիրի ՈԲ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը, շտապօգնության թիվ 14 բրիգադը:


Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ճապրուկում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել:

 

Լրահոս

Դիտել ավելին