Կարևոր իրադարձություններ

Կազմվել է աշխարհի ամենաճշտապահ օդանավայանների վարկանիշային աղյուսակը

12 Հունվար, 2018 23:53
Կազմվել է աշխարհի ամենաճշտապահ օդանավայանների վարկանիշային աղյուսակը

Ամենաճշտապահ օդանավակայանը գտնվում է Ճապոնիայում։ Ճապոնական «Հանեդան» աշխարհի խոշորագույն օդանավակայանների շարքում ամենաճշտապահն է համարվում,–հավաստում են բրիտանական OAG հետազոտական կազմակերպության հաշվարկները

Անցյալ տարի թռիչքների 89,75%-ը այս օդանավակայանում իրականացվել են ժամանակին, այսինքն ոչ ավել քան 15 րոպե ուշացումով։ Առաջին եռյակում են նաև Մադրիդի և Ատլանտայի օդանավակայանները:

Այս վարկանիշային աղյուսակի թոփ–20-ում, որը հաշվի է առնում այն օդանավակայանները, որոնք տարեկան առնվազն երեսուն միլիոն ուղևոր են սպասարկում, ներառված են ԱՄՆ–ի յոթ ներկայացուցիչ և վեցական՝ Եվրոպայից և Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։

Տարեկան 20-30 միլիոն մարդ սպասարկող օդանավակայանների մեջ առաջատար են Մինիեապոլիսը (85,72%), այնուհետև հաջորդում են Քաթարի «Համադը» (85,41%) և Մոսկվայի «Շերեմետևոն» (83,55%)։

 

Լրահոս

Դիտել ավելին