Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսում խոստացել են բարձրացնել Թրամփի պաշտոնանկության հարցը

12 Հունվար, 2018 23:23
Կոնգրեսում խոստացել են բարձրացնել Թրամփի պաշտոնանկության հարցը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Էլ Գրինը խոստացել է կրկին քվեարկության ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու հարցը, այս անգամ՝ որոշ երկրների վերաբերյալ նրա անհարգալից հայտարարութունների կապակցությամբ։

«Կոնգրեսի կողմից ռասիստական հռետորաբանության դատապարտումը բավական չէ։ Զուտ խոսակցությունները ոչ մի արժեք չունեն, կշիռ ունի միայն քվեարկությունը։ Հաջորդ շաբաթ ես կրկին քվեարկության կդնեմ Թրամփի իմպիչմենտի բանաձևը»,– իր Twitter-ում գրել է Գրինը։ Նա խոստացել է քվեարկել հանուն այդ բանաձևի։

Ավելի վաղ գրինը նման օրինագիծ էր ներկայացրել դեկտեմբերի սկզբին, այն ժամանակ նրան աջակցեցին ներկայացուցիչների պալատի 58 անդամ՝ Դեմոկրատական կուսակցությունից, ինչը բավարար չեղավ նախաձեռնությունը անցկացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին