Կարևոր իրադարձություններ

Ryanair-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սանտանդերում՝ հարբած ուղևորների պատճառով (տեսանյութ)

12 Հունվար, 2018 23:16
Ryanair-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սանտանդերում՝ հարբած ուղևորների պատճառով (տեսանյութ)

Իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել իսպանական Սանտանդեր քաղաքում՝ երկու հարբած ուղևորների պատճառով, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Դուբլինից Ալիկանտե ուղևորվող ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել ընդհատել չվերթը երկու ուղևորների ագրեսիվ վարքի պատճառով։ Հայտնի է, որ վերջիններս եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Սանտանդեր քաղաքի օդանավակայանում հարկադիր վայրէջքից հետո Քաղաքացիական գվարդիայի անդամները դուրս են հանել նրանց օդանավից, ինչին հետևել են մյուս ուղևորների ծափահարությունները:

Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը՝ առանց արտառոց միջադեպերի:

 

Լրահոս

Դիտել ավելին