Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ՀՀ դեսպանը վրացի զբոսաշրջիկներին հրավիրում է Հայաստանի առողջարաններ

12 Հունվար, 2018 23:08
Վրաստանում ՀՀ դեսպանը վրացի զբոսաշրջիկներին հրավիրում է Հայաստանի առողջարաններ

Հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոյի հետ, փոխանցում են Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարար Սերգեենկոն, ընդգծելով հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշեց, որ առողջապահության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը ևս երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Խոսելով բժշկական ապահովագրության մասին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան է այցելել 1․7 միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը Վրաստանում եղած ժամանակահատվածում ունեցել է առաջին բուժօգնության կարիք: Այդ առումով անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ կատարել, որպեսզի այդ հարցը համակարգային լուծում ստանա և ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով օգտվեն անհրաժեշտ բուժօգնությունից, ու նույն հնարավորությունները ստեղծվեն նաև Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանում։ Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ։

Հանդիպմանը դեսպան Սադոյանն անդրադարձավ նաև Հայաստանի առողջարարական զբոսաշրջության հնարավորություններին՝ նախարարին տեղեկացնելով, որ Հայաստանը մշտապես պատրաստ է իր հարկի տակ ընդունել բարեկամ վրացի զբոսաշարջիկներին։

 

Լրահոս

Դիտել ավելին