Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Սիրիացիներին այս տարի կպահանջվի 3,5 մլրդ դոլարի օգնություն. ՄԱԿ

12 Հունվար, 2018 22:27
Սիրիացիներին այս տարի կպահանջվի 3,5 մլրդ դոլարի օգնություն. ՄԱԿ

ՄԱԿ-ը ձգտելու է միջազգային դոնորներից հասնել 3,5 մլրդ դոլարի հատկացման, որն անհրաժեշտ է 2018 թվականին Սիրիայի 13 մլն բնակիչների օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին Դամասկոսում հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հումանտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:

Նա նշել է, որ առաջիկայում հաստատվելու է սիրիական ճգնաժամի հակազդման ծրագիրը: «Մենք դոնորներից 3,5 մլրդ դոլար ենք խնդրելու Սիրիայի բոլոր անկյուններում ավելի քան 13 մլն մարդու կարիքները բավարարելու համար»,-ասել է նա՝ թվարկելով 2018 թվականի հիմնական գերակայությունները:

Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը, գործընկերների հետ միասին, ամեն ամիս օգնություն է հասցրել Սիրիայի 7,5 մլն բնակիչների: Այն ներառել է պարենամթերք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Բացի այդ, միջազգային կազմակերպությունները երկրում իրականացրել են կրթական ծրագրեր, վերականգնել բուժհիմնարկների աշխատանքը եւ երեխաների պատվաստումներ կատարել:

Մարկ Լոուկոկն ակնկալում է, որ Սիրիա իր այցը դրական տեղաշարժերի կհանգեցնի պաշարված շրջանների բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում: Լոուկոկն առաջին այցով Սիրիա է ժամանել այս շաբաթ: Նա հայտնել է, որ Սիրիայի պաշտոնատարների հետ կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվել է շարունակել հումանիտար հարցերի քննարկումը:

Սպասվում է, որ իր այցի արդյունքերի շուրջ Մարկ Լոուկոկը զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը պլանավորված է հունվարի 30-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին